17:50 , 20 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Իրաքի Սամարա քաղաքի սունիտական մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ. հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթյան աղոթքի ժամանակ:
Վերջին ամիսներին կտրուկ աճել է շիաների ու սուննիների միջև լարվածությունը: ՄԱԿ-ի տվյալներով` երկրում մահացել է ավելի քան 5 հազար մարդ, որոնցից 800-ը՝ օգոստոս ամսին: Անցյալ շաբաթվա ընթացքում Բակուբա քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով սպանվել է առնվազն 30, վիրավորվել՝ 25 մարդ: