Հնդկաստանում սաֆարիի ժամանակ փիղը ոտնատակ է արել անգլիացի զբոսաշրջիկին


17:19 , 20 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանում սաֆարիի ժամանակ փիղը ոտնատակ է արել անգլիացի զբոսաշրջիկին. գրում է BBC-ն: Տեղեկատվության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել Մասինագուդի ազգային պարկում (Թամիլնադ նահանգ):

Բրիտանական ԱԳՆ-ում հայտնել են, որ տեղեկացված են «Հնդկաստանի հարավում Բրիտանիայի քաղաքացու ողբերգական մահվան մասին»: 

Մահացածի անունը չի հայտնվում: