17:13 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուրբաթ ճապոնական ANA ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռի մոտ թռիչքից առաջ խնդիր է առաջացել՝ կապված գլխավոր կուտակիչի հետ: Ինքնաթիռը Պեկինից պետք է թռչեր Տոկիո:
Թռիչքից առաջ օդաչուների խցիկում ցուցիչը ցույց է տվել սարքի լարվածության անկում: Սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումն անհետացել է, և օդաչուն որոշել է թռիչքն իրականացնել ըստ չվացուցակի:
Տոկիոյի «Նարիտա» օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարելուց հետո արագ փոխվել են գլխավոր կուտակիչն ու սարքը, որոնք ուղարկվել են Boeing ընկերություն՝ ուսումնասիրության: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Boeing 787 Dreamliner-ի մոտ նախկինում ևս գլխավոր կուտակիչների հետ կապված խնդիրներ են առաջացել: