16:55 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշետը առաջին փորձն է կատարում որպես ռեժիսոր:
Նրա առաջին ֆիլմը կդառնա հոլանդացի գրող և լրագրող Հերման Կոխի «Ընթրիք» (Net Dinner) վեպի էկրանավորումը՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի սցենարիստն է Օրեն Մովերմանը, ով ավելի վաղ աշխատել է Բլանշեթի հետ:
Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա Բլանշեթի ռեժիսորական դեբյուտը: «Ընթրիքում» իրադարձությունները տեղի են ունենում թանկ ռեստորանում՝ մեկ երեկոյի ընթացքում:
Հերման Կոխի վեպը թարգմանվել է աշխարհի 25 լեզուներով: Այն Նիդերլանդներում արժանացել է մրցանակի: