21:01 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի մաթեմատիկոսներն առաջարկել են բույրերի նոր դասակարգում, համաձայն որի՝ դրանք բաժանվում են 10 հիմնական տեսակների: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Գիտնականների խոսքով՝ բույրերը պետք է դասակարգել հետևյալ խմբերի. անուշահոտ (fragrant), փայտե, մրգային (այս խմբում ընդգրկված չեն ցիտրուսայինները), քիմիական, քաղցր, անանուխի, պոպկորնի նմանվող, լիմոնի, ինչպես նաև նեխած ու կծու:
Դասակարգման հիմքում ընկած է Հոտերի դասական քարտեզը, որում տարբեր նյութերի համար ներկայացված են տարբեր նկարագրություններ: Այդ քարտեզն օգտագործվում է բույրերի արտադրության մեջ ու բազմիցս դարձել է հետազոտության առարկա:
Ամերիկացի գիտնականների նորույթն այն է, որ հեղինակները գոյություն ունեցող տվյալներին ավելացրել են վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս առանձնացնել հիմնական տեսակներն առավել օպտիմալ եղանակով: