Անտառից դուրս եկած արջերը զվարճացել են Կուզբասսի հրապարակում


20:51 , 20 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Անտառից դուրս եկած երեք արջերը ողջ գիշեր զվարճացել են Կեմերովոյի շրջանի Բերեզովսկի քաղաքի հրապարակում: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը:

Ոստիկանություն ահազանգել է տեղի բնակիչներից մեկը: Կինը պատմել է, որ արջուկը քայլել է փողոցներով ու կեր փնտրել աղբամաններում:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները մեկի փոխարեն հանդիպել են երեք արջի: Թաղամասը շրջափակվել է»,-պատմել է ոստիկաններից մեկը: Ոստիկաններն արջերին ուղեկցել են անտառ՝ ողջ ընթացքում լուսավորելով նրանց ճանապարհը: