Սյամոն դեռ էս գլխից կարող է ինքն իրեն կարող է բացառել ցուցակից


13:27 , 21 օգոստոս, 2024

Հարցին՝ տեսնո՞ւմ եք այս պահին երրորդ ուժի ձևավորման հնարավորություն, Սյամոն պատասխանել է՝ տեսնում է,  ուղղակի խնդիրն այն է, որ հասարակությանն այնքան են ստել, խաբել, «քաշքշել», որ վստահություն դեռ չի ձևավորվում:

Սյամոն, խոսելով երրորդ ուժի ձևավորման հնարավորության մասին, ակնհայտորեն ինքն իրեն է նկատի ունեցել. հենց հիմա նա փորձում է անել այնպես, որ իր կողմից մատնանշված երրորդ ուժը, որը դեռ չի ստեղծվել, ներկայացված լինի իր դեմքով կամ առնվազն ինքը նույնպես ներկայացված լինի այդ բևեռում: 

Սյամոն հայտարարել է, թե հասարակությունը խաբված ու հիասթափված է, որ հասարակությանը ստել են ու «քաշքշել»: Հարց՝ իսկ ո՞վ է դա արել, ո՞վ է հասարակությանը խաբել, խաբողների շարքերում Սյամոն չի՞ եղել:

Սյամոն խաբեբաների  առաջին շարքերոմ է եղել՝ սկսած այն օրվանից, երբ Նիկոլի ձեռամբ ազատ արձակվեց բանտից: Քչերը կպատկերացնեին, որ Արցախի հերոսի կոչում ունեցողը պետք է 2020-ի պատերազմում այլասերված խաղեր խաղար բունկերներում՝ հաջողությամբ ռեալզիացնելով Բաքվի պլանը, իսկ դրանից մի քանի տարի հետո գլխապատառ փախչեր Արցախից՝ պարիկը գլխին քաշելով:

Այնպես որ՝ մարդիկ շատ լավ տեսել են ու ֆիքսել, թե ով ինչ հետագիծ է թողել այս տարիներին, հետևաբար՝ Սյամոն դեռ էս գլխից կարող է ինքն իրեն լիկվիդացնել ձևավորվելիք երրորդ ուժի  շարքերից: