16:36 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ի նախագահՄիշել Պլատինին գոհ է, որ Euro-2020-ին անցկացման համար մեծ հետաքրքրություն է առաջացել, ինչի մասին վկայում է հայտ ներկայացրած երկրների թիվը: Նախագահի կարծիքով` Եվրոպայի այդ առաջնությունը մեծ իրադարձություն կդառնա:
«Մենք հպարտանում ենք հայտավորման ընթացքի նկատմամբ այդքան մեծ ուշադրությամբ: Euro-2020-ի անցկացմանը հավակնում են ազգայի միությունների ընդհանուր թվի կեսից ավելին:
Մրցաշարի եզրափակիչ փուլը մեծ իրադարձություն կդառնա: Այն իսկապես յուրահատուկ կլինի ֆուտբոլասերների համար»,- ՈւԵՖԱ-ի նախագահի խոսքերը մեջբերում է կազմակերպության պաշտոնական կայքը: