«Կապիկի ծաղիկի» դեպքում դիմակ կրելը պարտադիր չէ․ ԱՀԿ


11:29 , 21 օգոստոս, 2024

Կապիկի ծաղիկի» դեպքում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն։

Նա նշել է, որ վիրուսը փոխանցվում է մաշկի հետ շփման միջոցով, մասնավորապես՝ սեռական հարաբերության ժամանակ կամ վարակված կենդանու հետ շփումից։

««Կապիկի ծաղիկի» նոր ալիքը եվրոպական երկրների համար նույն վտանգը չի ներկայացնում, ինչ COVID-19-ը համաճարակը»,-ասել է նա։