16:30 , 20 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Պակիստանում մի ընտանիքի 4 քույրերը միաժամանակ ինքնասպան են եղել, քանի որ ամուսնանալու համար օժիտ չեն ունեցել։
Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը։
Քույրերն ինքնասպան են եղել տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ նրանց հայրը՝ մի աղքատ գյուղացի, նրանց հասկացրել է, որ օժիտի համար գումար չունի։
Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պարզաբանել է, որ գյուղացին իսկապես միջոցներ չի ունեցել իր 5 աղջիկներին ամուսնացնելու համար։ Այդ թեմայով հերթական վեճից հետո, 31–45 տարեկան հասակում գտնվող քույրերը որոշել են ինքնասպան լինել։ Փրկել հաջողվել է նրանցից ամենափորքին, մյուսները՝ խեղդվել են։