Ռ. Մուրադյան. Ուղեվարձի գներն անփոփոխ թողնելն այլևս անհնար է


16:24 , 20 սեպտեմբեր, 2013

Ռ. Մուրադյան. Ուղեվարձի գներն անփոփոխ թողնելն այլևս անհնար էPanorama.am-ը գրում է.

«Վերջին տարիներին արձանագրվեցին թանկացումներ տրանսպորտի ոլորտին առնչվող շուկաներում, ինչը, բնականաբար, չէր կարող ազդեցություն չունենալ նաև ուղևորափոխադրման սակագնի վրա»,- Panorama.am-ի հարցին, «թե ուղևորափոխադրումների թանկացման հարցը, կարծես, կրկին օրակարգում է, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որքանով է նպատակահարմար դրանց բարձրացումը»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Նրա խոսքերով` տարիներ շարունակ ՀՀ քաղաքապետարանը փորձել է տրանսպորտի գինն անփոփոխ պահել, ինչն այլևս հնարավոր չէ:

«Արդեն վաղուց հնացել են ավտոբուսների և միկրոավտոբուսների պահեստամասերը, թանկացել է վառելանյութը, և ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև ուղևորների անվտանգության մակարդակի բարձրացումը,արժանապատիվ երթևեկության համար պատշաճ պայմանների ապահովումը, ավտոպարկերի նորացումը և այլն: Սրանք էլ, բնականաբար, այն խնդիրներն են, որոնց լուծումները բերում են տրանսպորտի միջոցների թանկացմանը: Իհարկե, ճիշտ կլինի, որ ուղևորափոխադրման վճարումները տարբեր թիրախային խմբերի համար մշակվեն տարբերակված մոտեցումներով, որից կօգտվեն ուսանողները, կենսաթոշակառուները, սոցիալապես անապահով խավի և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները»,- հավելեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ