Տեղի է ունեցել «ՔՊ» կուսակցության Վարչության նիստ․ նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը


22:39 , 20 օգոստոս, 2024
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։
Քննարկվել են Կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր։