16:12 , 20 սեպտեմբեր, 2013
Aysor.am-ը գրում է.
Մոսկվայի հայտնի «Golden Girls» գիշերային ակումբի մերկապարուհիները որոշել են մերկանալ ոչ միայն տղամարդկանց, այլև իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնելու համար: Այս մասին հայտնում է rb.ru-ն:
Նրանք նկարահանվել են սիրիական պատերազմի թեմային նվիրված օրացույցի համար, որը վերնագրված է Ջոն Լենոնի հանրահայտ երգի բառերով՝ «Make love, not war» (Սիրով զբաղվիր, այլ ոչ թե պատերազմիր):
Նախագծում հանդես են եկել 20 մերկապարուհիներ, որոնք դեմ են ԱՄՆ-ի ռազմական հռետորաբանությանը:
Լուսանկարներում աղջիկները լիովին մերկ չեն, սակայն պարկեշտ անվանելը դրանք դժվար է:
Գիշերային ակումբի տնօրեն Սերգեյ Լինը հայտնել է, որ այն նվիրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով իր խոսքով` ամենամեծ խաղաղասերն է բոլոր երկրների ղեկավարներից:












