Հնդկաստանում ծնողները սպանել են դստերը՝ «ստորին խավից սերող» տղայի սիրելու համար


16:00 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Խարյանա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է ամուսինների, որոնց կասկածել են «հանուն պատվի» կրկնակի սպանություն կատարելու համար:

Չարագործները հաշվեհարդար են տեսել 18-ամյա դստեր հետ, որն իբր խայտառակել է ընտանիքը նրանով, որ ցանկացել է սիրելով ամուսնանալ «անտոհմ» մարդու հետ: 

Ավանդույթները խախտողներին հայտնաբերել են, ապա տանջամահ արել: Մասնավորապես, նրանք կոտրել են նորաթուխ փեսայի վերջույթները, ապա կտրել գլուխը:

Աղջկա հայրը խոստովանել է կատարվածը, սակայն ասել է, որ ոչ մի բանի համար չի զղջում, գրում է The Times of India-ն:

Նախնական տվյալներով՝ Կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորող Նիդխի Բարաքը որոշել էր ամուսնանալ 22-ամյա ուսանող Դհարմենդեր Բարաքի հետ: Աղջկա ծնողները դեմ էին ամուսնությանը, քանի որ տղան սերում էր հասարակության «ստորին» խավերից: Սիրահարները սեպտեմբերի 17-ին գաղտնի փախել էին Դելի, սակայն աղջկա ծնողներին հաջողվել էր գտնել նրանց, խաբեությամբ տանել գյուղ, որտեղ տանջամահ են արել աղջկան, ապա սպանել տղային: