15:54 , 20 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի կառավարությունը հնարավոր է արգելք դնի ուկրաինական ածխի ներկրման վրա: Պատճառը ածխի մեջ ծծմբի բարձր պարունակությունն է(ավելի քան 1%), որը կարող է բերել բացասական բնապահպանական հետևանքների:
1%-ից ավելի ծծումբ պարունակող ածխի ներմուծման սահմանափակումը նախաձեռնել է Ռոստովի մարզի մարզպետ Վասիլի Գոլուբեւը:Նա ստիպված էր գնալ այս քայլին ռուսական ածխի արտադրությունը փրկելու նպատակով: Ուկրաինական ածուխը 10%-ով էժան էր, քան ռուսականը, հաղորդում է dni.ru-ն: