15:52 , 20 սեպտեմբեր, 20131.«Ի վերջո, սերը, որ դու ստանում ես հավասար է այն սիրուն, որը դու ստեղծում ես»: - The Beatles, The End

2.«Մինչև ինձ դատապարտելը, նայի՛ր ինքդ քեզ»: - Bo Diddley; Creedance Clearwater Revival; Eric Clapton, Before You Accuse Me
3.«Մի՛ հարցրու, թե ինչ եմ մտածում քո մասին, հնարավոր է չտամ այն պատասխանը, որը դու ակնկալում ես»: - Fleetwood Mac, Oh Well
4.«Նույնիսկ հանճարներն են հարցեր տալիս»: - 2 Pac, Me Against The World
5.«Ամեն նոր սկիզբը գալիս է ինչ-որ այլ սկզբի վերջանալով»: - Semisonic, Closing Time
6.«Մարդը մարդ է, երբ նա կարող է առաջարկել օգնության իր ձեռքը»: - The Who, A Man Is A Man
7.«Մարդը կավ է, որը ծեփվում է շրջապատի կողմից, նա իր ձևը ստանում է հարվածներից ու ծեծից»: - Biohazard, Urban Discipline
8.«Եսասեր սիրտը խնդիր է, հիմար սիրտն ավելի վատ է»: - Grateful Dead, Foolish Heart
9.«Կինը տղամարդու կարիքն ունի այնպես, ինչպես ձուկը հեծանիվի»: U2, Tryin To Throw Your Arms Around The World
10.«Վերքն ավելի է ծանրանում, երբ այն բուժվում է անտարբերության միջոցով»: - Stevie Nicks, Talk To Me
11.«Բոլոր մարդկանց ընդունիր որպես ընկերներ, բայց մի հետևիր ոչ ոքի»: - Patti Smith, Last Call
12.«Ամբողջ քո վաստակած գումարով, երբեք չես կարող հետ գնել հոգիդ»: - Bob Dylan, Masters Of War
13.«Մենք ընդամենը փոշի ենք քամու մեջ»: - Kansas, Dust In The Wind
14.«Զայրույթը կործանում է հոգիդ»: - Marvin Gaye, Anger
15.«Բարի՛ եղիր ինքդ քո հանդեպ, երբ ոչ-ոք բարի չի լինի»: - Journey, Be Good To Yourself
16.«Ավելի լավ է լսիր, քանի դեռ կարողանում ես. դա շատ նուրբ սահման է մարդու ու կենդանու միջև»: -Dead Prez, Animal
17.«Զգո՛ւյշ եղեք այն ձեռքսեղմումներից, որոնք իրենց մեջ օձ են թաքցնում»: -The Undisputed Truth, Smiling Faces Sometimes
18.«Կոտրենք մեր ուղեղների այն շղթաները, որոնք ստիպում են մեզ վախ զգալ»: - 2 Pac, Words Of Wisdom

19.«Ոչ-ոքի վրա հույսդ մի՛ դիր և ոչ ոք քեզ չի հիասթափեցնի»: - Tsunami Bomb, Not Forever
20.«Հաշվիր օրհնություններդ, արհամարհիր ամենափոքր վախն անգամ»: - REM, Bad Day
21.«Կախվածությանը հաջորդում է թուլությունը, մի՛ եղիր ինքդ քո պատանդը»: - Tsunami Bomb, Not Forever
22.«Կարծիք մի՛ կազմեք նկարի մասին դրա շրջանակով, ամեն մարդ նույնը չէ»: - Elton John, Understanding Women
23.«Շատ արագ առաջ մի ընթանա, եթե ուզում ես սերդ երկար ընթանա»: - The Doors, Take It As It Comes
24.«Ազատագրեք ինքներդ ձեզ մտավոր ստրկությունից, միայն մենք ինքներս կարող են ազատել մեր մտքերը»: - Bob Marley, Redemption Song
25.«Նույնիսկ ձախողակներն են երբեմն հաջողակ լինում»: - Tom Petty, Even The Losers
25.«Ամեն մի շունչը քո թոքերում մի փոքրիկ նվեր է ինձ համար»: - White Stripes, Dead Leaves And The Dirty Ground
26.«Ընդարձակի՛ր միտքդ, փնտրի՛ր և կգտնես»: - Killah Priest, Tai Chi
27.«Ձախողումը ձախողում չէ, եթե դրանից ոչ մի դաս չես քաղում: Սերն էլ սեր չէ առանց դրանից այրվելու ռիսկի»: - Garth Brooks, How You Ever Gonna Know
28.«Փառք ու հարստություն: Որքա՜ն դատարկ կարող են դրանք լինել»: - Elvis Presley, Fame And Fortune

29.«Լցրո՛ւ կյանքդ սիրով ու քաջությամբ և դու անսովոր կյանքով կապրես»: - Jewel, Life Uncommon
30.«Ազատությունը վախեցնում է քեզ, քանի որ այն նշանակում է պատասխանատվություն»: - Dead Kennedys, Stars And Stripes Of Corruption
31.«Սիրտը մարմնի շարժիչն է իսկ ուղեղը կյանքի շարժիչը»: - Enigma, Between Heart And Mind
32.«Քայլիր իմաստունների հետ ու իմաստուն կլինես»: - Steven Curtis Chapman, Walk With The Wise
33.«Եթե չես կարողանում փոխել աշխարը, փոխիր ինքդ քեզ: Եթե չես կարողանում փոխել ինքդ քեզ, փոխիր քո աշխարհը»: - The The, Lonely Planet
34.«Եթե դու ընտրում ես քննադատելը, դու ընտրում ես քո թշնամիներին»: -Ozzy Osbourne, You re No Different
35.«Եթե դու կառչած մնաս մի բանից, որը կարծում ես թե քոնն է, կարող ես կորցնել մնացածը»: - James Brown, If You Don t Get It Right The First Time...
36. «Եթե ուզում ես որ միրգն ընկնի, ստիպվա ես թափահարել ծառը, սակայն ծառն ուժեղ թափահարելու դեպքում այն միշտ կոտրվում է»: - Danny Wilson, Mary s Prayer
37. «Անտարբերությունը թույն է, գիտելիքը սնունդ»: - Boogie Down Productions, Word From Our Sponsors
38. «Դու երբեք քեզնից ավելի լավը չես լինի»: - Bob Dylan, High Water
39.«Ստիպված ես պարտվել, որպեսզի իմանաս թե ինչպես է պետք հաղթել»: - Aerosmith, Dream On
40. «Երբ ոչինչ չունես, չունես նաև ոչինչ կորցնելու»: - Bob Dylan, Like A Rolling Stone
41. «Երբ ամեն ինչ ունես, ամեն ինչ ունես կորցնելու» - Ben Harper, Diamonds On The Inside
42. «Խելացի մարդիկ լսում ու ծիծաղում են, իսկ հիմարները միայն խոսում»: - 50 Cent, Rotten Apple
43. «Սպասի՛ր, միգուցե պատասխանը քեզ է փնտրում». - Yes, Hold On
44. «Միակ բանը, որից պետք է վախենալ անվախությունն է»: - REM, Hyena
45.«Կո՛ւլ տուր հպարտությունդ, քանի դեռ այն քեզ կուլ չի տվել»: - Dream Theatre, New Millennium