15:22 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Hewlett-Packard ընկերությունը թողարկել է 17 դյույմանոց Envy 17 նոթբուքի տարբերակը՝ ներկառուցված Leap Motion վահանակով: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նոթբուքը հնարավոր է կառավարել օդի մեջ ձեռքի ու մատների շարժումներով: Ձեռքերի շարժումներն «ընկալվում» են տեսախցիկների ու լուսադիոդների օգնությամբ:
Ընկերությունը նախազգուշացնում է, որ Leap Motion-ը մեծացնում է մարտկոցի ծախսը: Դա կանխելու համար սենսորը կարելի է անջատել:
Leap Motion-ով Envy 17-ը կարժենա 1050 դոլար: Նոթբուքը կլինի ալյումինե կորպուսով: Համակարգիչն ունի Intel Core i5 պրոցեսոր, սենսորային էկրան և լուսավորվող ստեղնաշար: