ՀՀ լրատվականների տեսակները


15:22 , 20 սեպտեմբեր, 2013

1. ԳրԳռիչ լրատվական, այս լրատվականներում նյութերի 90 տոկոսից ավելին վերաբերվում է սեքսին, ծիծիկներին, հետույքներին: Այս տեսակի լրատվականների հասարակությունը անվանում է «Լայքի մեռած» լրատվական: Լրատվականի այս ցեղախումբը շատ հայտնի են 12-98 տարեկան մարդկան մոտ: 

2. Բամբասող լրատվական, այս ցեղախմբին պատկանող լրատվականները, դա այն լրատվականներն են, որոնք, ըստ իրենց, ունեն վստահելի աղբյուրներ ամենուրեք, նույնիսկ հասրարական տուալետներում: 

3. Ինֆորմացնող լրատվական, այս ցեղախմբին պատկանող լրատվականները (որոնք, ի միջայլոց, շատ քիչ են), տալիս են օրվա ներքաղաքական ու արտաքին քաղաքական Կյանքին վերաբերվող ողջ պատկերը:

4. Լրատվականներին հղում անող լրատվական, այս ցեղախմբին պատկանող լրատվականները նստած սպասում է տեսնի, որ լրատվականն է նյութ դրել, որպեսզի ինքը տարածի ու այդպիսով փորձի ընթերցող իր մոտ բերի:

5. Անիմաստ լրատվական, այս ցեղախմբին պատկանող լրատվականները ուղղակի կան, բայց իրականում նրանց գոյությունը իմաստ չունի: