Հրդեհ Գեղանիստ գյուղում


15:01 , 20 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 20-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ.Հակոբյանին պատկանող 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.54-ին, մարվել` 07.20-ին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատար­րե­րը 30քմ մակերեսով: