14:42 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանադան հավելյալ 5 միլիոն դոլար կհատկացնի Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում ձեռնարկությունների զարգացման և ինովացիոն նախագծերի համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը:
«Պաղեստինցի ժողովրդի համար տնտեսական հնարավորությունների զարգացումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու Կանադայի հակվածության ևս մեկ հաստատումն է»,- նշել է նա Օտտավայում Պաղեստինի իր գործընկեր Ռիադ Ալ-Մալիքիի հետ հանդիպմանը:
Նրա խոսքերով՝ Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում տնտեսական աճի ապահովումը սոցիալական կայունության, տարածաշրջանային անվտանգության և պաղեստինյան պետության կենսունակության առանցքային գործոնն է:
Բերդը նշել է, որ Կանադայի կողմից ֆինանսավորվող նախաձեռնությունների նպատակն է նոր աշխատատեղեր ստեղծել պաղեստինցիների համար:
Արտգործնախարարի օգնականների խոսքերով՝ 1993թ. Կանադան ավելի քան 500 միլիոն դոլար է հատկացրել Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում զարգացման ծրագրերի, պաղեստինցի փախստականներին օգնելու և Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու համար: