Ի՞նչ հրահանգ է տվել Նիկոլը Սյամոյին


15:21 , 16 օգոստոս, 2024

Սյամոն, որ ամեն  գնով փորձում է Հայաստան բռնագաղթած արցախցիներին իրենով անել՝ ելնելով իբր արտահերթ կամ հերթական ընտրություններում արդյունքներ գրանցելու մոլուցքից, իրականում շարժվում է՝  ոչ այնքան  սեփական ծրագրերից կամ պլաններից ելնելով, որքան՝ Նիկոլի կոմղից թելադրված:

Խնդիրն այն է, որ արցախցիների մեծ մասը չունի ընտրելու իրավունք,բայց փոխարեն արցախահայերը շատ կարևոր ռեսուրս են ընդդիմության համար, ինչը երևաց նաև  նախորրդ ամիսներին ծավալված ներքաղաքական փողոցային պայքարի ժամանակ: Ջանալով իրենով անել արցախցիներին՝ Սյամոն իրականում Նիկոլի թելադրանքով փորձում է ընդդիմութան տակից քաշել-հանել այդ ռեսուրսը, որպեսզի ընդդիմության փողոցային  պայքարը լինի հնարավորինս ոչ արդյունավետ, որպեսզի Նիկոլն ավելի հեշտորեն դուրս գա գլխացավանքի տակից՝ ստիպված չլիելով փողոցներում մարդկանց դեմ տարբեր տեսակի նռնակներ բանեցնել: Այսինքն՝ Սյամոն սպասարկում է ոչ այնքան սեփական, որքան Նիկոլի անձնական շահերը:

Այս ճշմարտութունը գիտակցում են նաև արցախցիները,  որոնց ճնշող մեծամասնությունը շարունակում է Սյամոյին չվստահել, իսկ շատ հաճախ նաև ատել: