ՔՊ-ական Մանավազյան Արուսի հայտարարագիրը. մեքենաներ, մի քանի անշարժ գույք


13:55 , 15 օգոստոս, 2024

ՔՊ-ական Մանավազյան Արուսի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի 2 կտոր հողամաս՝ Փարաքարում և 1 բնակարան՝ Աջափնյակում, շահագործում է միանգամից 2 ավտոմեքենա՝ 2017-ի արտադրության «Mercedes-Benz» և 2020-ի արտարդության  «Toyota», բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին կազմել են ընդհանուր 8286156 դրամ, կանխիկը՝ 19000 դոլար և 460000 դրամ: Արուսի հաշվետու տարվա եկամուտները հասել են 13205923 դրամի, մոտ 21նլն դրամի էլ վարկ ունի բանկում, որի մարմանն ուղղված վճարումները կազմել են 2289492դրամ