Արքայազն Չարլզը կարող է դառնալ թագադրված ամենատարեց միապետը


14:12 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եթե Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը կարողանա գահ բարձրանալ, ապա նա կդառնա ամենատարեց թագադրված միապետը՝ գրում է The Daily Mail-ը: 

Նախորդ ռեկորդը պատկանել է Վիլհելմ 4-րդին. նա գահ է բաձրացել 1830թ.՝ 64 տարեկանում: Բայց արդեն այսօր Չարլզը նրանից մեծ է: 

Արքայազն Չարլզին է պատկանում նաև գահաժառանգի կարգավիճակում գտնվելու ռեկորդը. նա 3 տարեկան էր, երբ դարձավ գահաժառանգ իր պապ Գեորգ 6-րդի մահից հետո՝ 1952թ.: 

Նախորդ ռեկորդը սահմանել է Էդվարդ 7-րդը՝ 1901թ.: