Հայաստանում հեղուկ գազը մեկ ամսում թանկացել է 54,3 տոկոսով


17:28 , 13 օգոստոս, 2024

Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով:

Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ։

Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ:

Հիշեցնենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է անառողջ մրցակցությունը․

«Մայիսին առանձին գազալցկայաններ հեղուկ գազի գինը սահմանել էին 30-35 դրամ: Սա անտրամաբանական, անառողջ մրցակցության արդյունք էր, որովհետև տնտեսվարողները երբեմն ինքնարժեքից ցածր գնով էին վաճառում»: