Բորուսիայի դարպասապահը գոլ բաց թողնելիս՝ ջարդել է իր ատամները


13:59 , 20 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

«Բորուսիայի» դարպասապահ Միչել Լանգերակը, ում վստահվել էր՝ պաշտպանելու դորտմունդցիների դարպասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին՝ «Նապոլիի» հետ արտագնա խաղում (1:2), Վայդենֆելերի հեռացումից հետո, վնասել է առջևի՝ վերին ատամնաշարը:

Այս մասին տեղեկացնում է «Եվրոսպորտը»:

Հանդիպման երկրորդ խաղակեսի միջնամասում, 25-ամյա դարպասապահը, փորձելով ետ մղել Լորենցո Ինսինյեի՝ տուգանայինից կատարած հարվածը, դեմքով բախվել է ուղղահայաց դարպասաձողին և ջարդել մի քանի ատամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ