14:00 , 20 սեպտեմբեր, 2013
1. Թոմաս Էդիսոնին հանել են դպրոցից չորս ամիս սովորելուց հետո պատճառաբանելով, որ նա մտավոր հետամնաց է:
2. Բժշկությունը թողած Դարվինի հայրը նրան ասում էր. «Քեզ ոչինչ չի հետաքրքրում, բացի շուն ու առնետ որսալուց»:
3. Ուոլտ Դիսնեյին հանել են թերթում աշխատանքից գաղափարների բացակայության համար:
4. Բեթհովենի ուսուցիչը համարում էր, որ նա անճար աշակերտ էր:
5. Էյնշտեյնը չէր խոսում մինչև չորս տարեկան: Ուսուցիչը որակել էր նրան մտավոր հետամնաց:
6. Ռոդենի հայրն ասում էր. «Որդիս ապուշ է. նա երեք անգամ չի կարողացել ընդունվել արվեստների դպրոց»:
7. Մոցարտին Ֆերդինանդ կայսրն ասել է, որ իր «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում «չափազանց շատ աղմուկ ու ավելորդ նոտա կա»:
8. Մենդելևը քիմիայից երեք էր ստանում:
9. Ֆորդը գրեթե չէր կարողանում գրել ու կարդալ:
10. Երբ Մարկոնին հայտնագործեց ռադիոն ու պատմեց դրա մասին իր ընկերներին, վերջիններս նրան գիժ համարեցին ու հոգեբույժի մոտ տարան, բայց արդեն մի քանի ամիս անց ռադիոն փրկեց բազմաթիվ նավաստիների կյանքը: