16:45 , 10 օգոստոս, 2024
Այսօր բարձրացել ենք Չինական մեծ պատը՝ աշխարհի ամենամեծ և խորհրդանշական կառույցներից մեկը: Այս մեծ պատը, որը ձգվում է հազարավոր կիլոմետրերով, կառուցվել է Չինաստանի հողերը ներխուժումներից պաշտպանելու համար:
Մեր պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատի երթուղին և դրա համար մենք արժանացանք անվանական մեդալների: Այս պարգևը դարձավ մեր ջանքերի և միության խորհրդանիշը։
Դեպի Չինական մեծ պատը այցի տպավորությունները միշտ կմնան մեզ հետ։
Հ.Գ Հանրապետական լինելը պատասխանատվություն է,Հանրապետական լինելը պատիվ է.
ՀՀ 3-րդ նախագահ,ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան