ՕԽ-2024. Գարիկ Կարապետյանը երկրորդն է պոկում վարժությունից հետո


15:29 , 10 օգոստոս, 2024

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը սկսել է պայքարը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երկրորդն է:

102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով: Առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում է պահել 180 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ 186 կգ-ն ձախողել է, բայց երրորդ մոտեցմամբ կարողացել է բարձրացնել 186 կգ կշռող ծանրաձողը:

Նույնքան արդյունքով Չինաստանի ներկայացուցիչ Լյու Հյուանհաուն առաջինն է: