ՕԽ-2024․ Իման Խելիֆն Ալժիրին երկրորդ ոսկին պարգևեց՝ դառնալով Օլիմպիական չեմպիոն


10:45 , 10 օգոստոս, 2024

Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, հաղթեց 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարում և հռչակվեց Օլիմպիական չեմպիոն։

Կանանց մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Խելիֆը մրցավարների միաձայն որոշմամբ 5-0 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Յան Լուին։

Նշենք, որ այս հաղթանակը Ալժիրի համար առաջինն էր Օլիմպիական խաղերում կանանց բռնցքամարտի պատմության մեջ։ Խելիֆի համար այս մեդալը նույնպես օլիմպիական առաջին մեդալն էր։