«Սպարտակ»-ի հարձակման գծում ընդամենը 1 ֆուտբոլիստ է խաղում՝ Մովսիսյանը. Պանով


13:01 , 20 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի, «Զենիթ»-ի, «Դինամո»-ի նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի օրը Մոսկվայի «Սպարտակ»-ի հակառակորդը ԲԿՄԱ-ն է:

« «Սպարտակ»-ի հարձակման գծում ընդամենը 1 ֆուտբոլիստ է խաղում՝ Մովսիսյանը: ԲԿՄԱ-ի հարձակման գծում բազմակողմանի ֆուտբոլիստներ են հանդես գալիս, այդ իսկ պատճառով հարձակվելիս թիմի խաղում կա բազմազանություն:

Մովսիսյանը լավագույնն է «Սպարտակ»-ում, բայց Սլուցկիի թիմն ունի հարձակվողական մեծ ներուժ»,- հայտարարել է Պանովը: