Թուրքի խոսքը Սյամոյի համար քննարկման ոչ ենթակա աքսիոմ է
16:30 , 8 օգոստոս, 2024
Հարցին՝ ի՞նչ մեխանիզմենրի առկայության դեպքում է հնարավոր իրագործել արցախահայերի վերադարձը կամ Արցախի կարգավիճակի խնդրի պարզեցումը, Խանումյան Հայկոն պատասխանել է՝ ասելով.«Եթե էլիտաները գալիս են էդ եզրակացության, ենթադրենք՝ Բաքվի վերնախավը, նստում ենք, խոսում ենք և էս ամեն ինչին լուծում ենք տալիս, դա լավագույն երաշխիքն է»:
Այսինքն՝ ստացվում է, որ Հայկոյի համար թուրքի խոսքը «ասնավանի» է: Թուրքի խոսքը կարող է լինել այդպիսին թերևս միայն սյամոների համար, բայց ակնհայտ է, որ նորմալ հայ մարդու համար, որը գիտի՝ ինչ է ասել թուրք, Իլհամի խոսքը չի կարող գրոշի արժեք ունենալ, քանզի վերջինս ոչ պայմանագրաունակ է:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ծրագրեր ունի Սյամոն ու թե ինչ է իրականում թուրքերի մասին մտածում: Թուրքերը Սյամոյի համար անքննարկելի հեղինակություն են, իսկ նրանց խոսքը՝ կասկածի կամ նույնիսկ քննարկման ոչ ենթակա աքսիոմ: Նման մարդիկ ի՞նչ կարող են առաջարկել հայ հասարակությանը կամ ինչպե՞ս կարող են հավակնել հասարակական-քաղաքական կյանքում լուրջ դերի:
Շատ էլ լավ կարող են. Նիկոլը պակա՞ս է ազատորեն ինքնադրսևորվում, եվրոպաներում կայֆավատ լինում