12:45 , 20 սեպտեմբեր, 2013
2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո, Սովետաշենի բանտում հեռուստացույց էի նայում: Դեռ նախագահի պաշտոնը պաշտոնապես չստանձնած Սերժ Սարգսյանը մասնակցում էր եկեղեցական միջոցառման: Նրա կողքին, կենտրոնական պլանում, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն էր: Մտքովս անցավ, որ նա է լինելու վարչապետը: Չսխալվեցի:
Երեկ ՕՎԻՐԻ շենքի բացման կադրերն էի նայում: Նախագահի կողքին, դարձյալ կենտորնական պլանում, Արթուր Օսիկյանն էր՝ երկրի փոխոստիկանապետը: Ու ինձ թվաց, որ հենց նա է նշանակվելու գլխավոր դատախազ:
Էս անգամ չեմ էլ ուզում սխալվել, որովհետեւ անմիջականորեն ճանաչում եմ Օսիկյանին. պարկեշտ ու բանիմաց անձնավորություն է:
Համենայն դեպս, շրջանառվող թեկնածուների մեջ՝ նա ամենաարժանավորն է: