ԱԳՆ-ն շնորհավորել է Կոտ դ’Իվուարին Անկախության օրվա կապակցությամբ


16:34 , 7 օգոստոս, 2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։
Այդ մասին նշված է գերատեսչության X-ի միկրոբլոգում տեղ գտած գրառման մեջ։
«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։