12:29 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կարագանդայի «Շախտյոր»-ը 2:1 հաշվով պարտվեց հունական ՊԱՕԿ-ին:
Թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը քննադատության է արժանացրել թիմի ֆուտբոլիստներին:
«Մենք կարող էինք հաղթել, բայց մի քանի խանգարող հանգամանքներ կային: Օրինակ՝ Ֆինոնչենկոյի անտարբեր խաղը: Գովեցիք նրան, դարձրիք աստղ: Խիժնեչենկոն ու Ղազարյանը նույնպես վատ խաղացին: Դրան գումարվեց նաև Պորիվաևի կարմիր քարտը:
«Սելթիկ»-ի դեմ խաղում պարտությունը նույնպես ցավալի էր: Բայց այն հանդիպմանը տղաներն ամբողջությամբ նվիրվեցին խաղին: Այստեղ ամեն ինչ ակնհայտ է»: