ՔՊ-ական Հակոբյան Էդոյի հայտարարագիրը. կրիպտոյի սիրահար է


13:47 , 7 օգոստոս, 2024

ՔՊ-ական Հակոբյան Էդոյի ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ նա տուն չունի, բայց նրա կողմից փաստացի տնօրինվում է անհատական բնակելի տուն ու հողամաս Երևանում, վարում է 2013-ի արտադրության  «Toyota», բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են ընդամենը 1000 դրամ, փոխարենն էլեկտրոնային հաշվին Էդոն տարվա վերջում ունեցել է 1894000 դրամ, կանխիկ դրամի չափը կազմել է 1894300 դրամ: 2023-ին Էդոյի եկամուտները կազմել են 10մլն դրամից մի փոքր պակաս, 1,5 մլն դրամի էլ վարկ ունի բանկում: