Իրանը փակում է իր օդային տարածքի մեծ մասը


23:48 , 5 օգոստոս, 2024
Իրանի իշխանությունները փակում են երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների օդային տարածքի զգալի մասը։ 
Այս մասին գրում է Iran Today-ը:
Իրանը նախազգուշացրել է ավիաընկերություններին Թեհրանի տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին և հորդորել երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային և կենտրոնական շրջաններով թռչող ինքնաթիռներին այլընտրանքային ուղիներ գտնել: