Մենք չենք գնահատում մեր ունեցածը, իսկ ուրիշի ունեցածով սին հպարտություն ենք ապրում


12:05 , 20 սեպտեմբեր, 2013

Panasonic ընկերության ներկայացուցչի հետ մի հետաքրքիր զրույց ունեցա մոտ մեկ տարի առաջ: 
Այդ ընկերության դասերից մեկի ժամանակ բանախոսը պատմում էր հեռուստացույցների մասին (գովում էր Պանասոնիկը) և իր խոսքում նշեց, որ գունավոր հեռուստատեսության հիմքը հենց Պանասոնիկ ընկերությունն է:
Այդ պահին ես ձեռք բարձրացրեցի ու խոսք խնդրեցի:
-Կներեք Հովհաննես Ադամյանը Պանասունիկում էր աշխատե՞լ:
-Ոչ այդպիսի մարդու չեմ հիշում Պանասոնիկի պատմության մեջ:
-Փաստորեն Դուք սխալվում եք, այն հարցում, որ գունավոր հեռուստատեսության հիմքը Պանասոնիկից է եղել:
Նա խնդրեց մեր զրույցը շարունակել ընդմիջման ժամանակ: Ես ժպտացի ու համաձայնեցի: 
Ընդմիջման ժամանակ ես պատմեցի, որ Հայ գիտնական կա, ով համարվում է գունավոր հեռուստաընկերության հիմադիրը: Նա զարմացավ, ապա դիմեց Google-ի օգնությանը էլ ավելի զարմացավ, ապա ներողություն խնդրեց, որ ճիշտ չի տիրապետել ինֆորմասիային ու հավաստիացրեց, որ սրանից հետո յուրաքանչյուր երկրում նշելու է Հովհաննես Ադամյանի անունը: Ես իհարկե այդ փաստից ոգեշնչվեցի, բայց դա մի պահ տեղվեց: Դրանից հետո երկար մտածեցի, ինչո՞ւ մենք ունենալով այդպիսի մարդկան չենք հիշում նրանց, ի լուր աշխարհի չենք հայտարարում, բայց այն ազգերը, որոնք այդ ամենը չունեն հորինում են ու առաջ ընթանում: Հետո հիշեցի, որ մենք խնդիր ունենք, որ մենք չենք գնահատում մեր ունեցածը, իսկ ուրիշի ունեցածով սին հպարտություն ենք ապրում: Եթե մենք կարողանանք հաղթահարել, այս ազգային այս խնդիրը, մնացած խնդիրները էլ ավելի հեշտ կլուծվեն: Սկսենք փոքրից, որ գրավենք բարձրունքներ: Երեխան միանգամից չի հասնում սեղանին և չի վերձնում գդալը` նա ցածր վայրերից է գտնում գդալներ մինչև կհասնի սեղանին: