Ապակուց ու երազներից այս աշխարհի, ամպերի մեջ ու գուցե վեր դեռ ավելի, ապրում է մի խենթ հայուհի


18:04 , 20 սեպտեմբեր, 2013

Ապակուց ու երազներից այս աշխարհի, ամպերի մեջ ու գուցե վեր դեռ ավելի, ապրում է մի խենթ հայուհի, խենթը ու իմ երազների, որ լույսի մեջ շող է կարծես, մթության մեջ լույսը ու սեր, որ քողի տակ չեմ էլ կարող ճիշտ նշմարել, որ նա հիմա իմն է ու ես աշխարհի մի երջանիկն եմ, երբ էջերի մեջ խունացած մի էջ ասես թև է առել, մյուսներին էլ դուրս է վանել ու փորձում է ամուր գրկել, ինձ համբուրել, թե հիրավի իմն է եղել վերջին տասը հազար տարում, կարծես նա ինձ է միշտ սիրել, ինձ համար է աշխարհ եկել ու պատրաստ է ինձ էլ զոհել ու նվիրել կյանքը միակ: Հանկարծ ահա հետևում է` առավոտյան ու գիշերով, մռայլ պահին ու ժպիտով, հույսով ու խենթ հեքիաթներով, ջերմ ողջույնով, անկեղծ ասած, դեռ չեմ տեսել նրա հոգին, նրա աչքերն ու չեմ սեղմել ձեռքը սրտիս, սակայն մի խենթ հանգստություն, մի վեհ հուզմունք ինձ ստիպում է տենչալ նրան, տեսնել, գոռալ ու համբուրել, խելագարի նման սիրել, որ էլ երբեք չմոռանանք մեր առաջին ակնթարթը, վայրկյանները իրար գրկում ու առհավետ դառնանք միակ, երկուսով էլ լինենք մեկ մարդ ու միասին էլ ծարավենք, միասին էլ մենք հագենանք, դու էս կարծես մոլորակը այն խոսռացված, ես էլ հրթիռ, որ կանգ կառնեմ քո լանջերին, կկորցնեմ դարձի ճամփի միակ ուղին ու կմնամ հավերժ ափին քո սիրագին:

20130920-102212.jpg