11:32 , 20 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Արցախում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ մոտ 25- 30 ընտանիք, 70-80 մարդ: Քաշաթաղի շրջանի ղեկավարի սիրիահայերի գծով օգնական Վարդան Պողոսըpanorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այդ թիվը վերջնական չէ, քանի որ ընտանիքները դեռ գալիս-գնում են: «Եղան սիրիահայեր, ովքեր եկան, բայց չհարմարվեցին, չմնացին: Ոմանք էլ նոր են գալիս»,- ասաց նա:
Սիրիահայերը բնակեցված են Քաշաթաղի շրջանի Լաչին, Բերձոր, Իշխանաձոր, Կովսական, Իսմայելի համայնքներում: Վարդան Պողոսը տեղեկացրեց, որ ընտանքիների մի մասի բնակարանի խնդրի լուծումը դեռ ընթացքի մեջ է: «Ովքեր, որ բնակարան չունեն, նրանց համար կառուցվում է: Իշխանաձորում մի շենք է կառուցվում 6 բնակարանով, Կովսականում` 12: Պետության աջակցությամբ և այլ հիմնադրամների, բարերաների օգնությամբ բնակարանները կառուցվում են, հավանաբար մի քանի ամսից պատրաստ կլինեն»,- ասաց նա:
Վարդան Պողոսը նկատեց, որ սիրիահայ երեխաները Արցախում շարունակում են կրթություն ստանալ, դպրոցներ են հաճախում: «Երեխաները շուտ են հարմարվում, սովորում: Մի փոքր լեզվի խնդիրն է առկա` արևմտահայերենի և արևելահայերենի տարբերության պատճառով»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ