12:09 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իսպանիայի բնակիչներն առաջին անգամ 2012-ին գնել են ավելի շատ հեծանիվ, քան ավտոմեքենա: Վերլուծաբանները նման իրադրությունը կապում են տնտեսական ճգնաժամի հետ, ինչի պատճառով երկրի բնակչության առնվազն ¼-ն աշխատանք չունի: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Անցյալ տարի իսպանացիները գնել են 700 հազար մեքենա, ինչը 2011-ի համեմատ՝ 31.4 տոկոսով քիչ է, և գնվել է 780 հազար հեծանիվ՝ 2011-ի վաճառքի ցուցանիշը գերազանցելով 4 տոկոսով:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ ներկայում 18-24 տարեկան իսպանացիների 56 տոկոսը գործազուրկ է: Դա է պատճառը, որ նախապատվությունը տրվում է հեծանվին: