Մի հարցնող լինի, այ՛ Րաֆֆի հանրահավաք ես անում, որ ի՞նչ անես


11:10 , 20 սեպտեմբեր, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ


Մի հարցնող լինի, այ՛ Րաֆֆի հանրահավաք ես անում, որ ինչ անես?...Չես զգում քո կարգավիճակը?...Եթե փորձում ես Մաքսային միության խաղաքարտը օգտագործել, ապա դա շատ պարզունակ որոշում է: Ինձ թվում է ձեր թիմով պետք է գիտակցեիք, որ դա իսկզբանե ձախողված քայլ է: Ցավալի է, սակայն հայերի գերակշիռ հատվածը խրոնիկ ռուսամետ է:
Եթե չես զգում քո ձախողված լինելը և ինչ-որ հույսեր ես փայփայում, ապա ավելի վատ…Ուրեմն ձեր վիճակը ավելի անհուսալի է…Ձեզանից ավելի լուրջ քաղաքական ուժեր և խարիզմատիկ քաղաքական գործիչներ չկարողացան ու գիտակցեցին այդ ամենը: Իշխանություններն էլ ՙՙ հերթական սադրանքը ՚՚ կատարեցին՝ անձրևի տեսքով, այնպես որ մի հինգ հարյուր կամ լավագույն դեպքում յոթ հարյուր մարդ հազիվ հավաքեք, նախախորհրդարանով, խորհրդարանով, հետխորհրդարանով, բնապահպաններով, քանդող բրիգադիր Խզմալյանով հանդերձ…Հա՛, հիշեցի էն Մանվել Սարգսյանն ուր է, ինչ-որ ձայնը չի լսվում վերջերս?...
Այնպես որ, եթե ՙՙ զադնի ՚՚ չես ուզում դնես, ապա աջ քաշի՝ ճանապարհի ՙՙ աբոչինա ՚՚ ու կողքի բացատում վրան խփի, հաստատ կթույլատրեն…