Այսօր Սոֆի Լորենի ծննդյան օրն է


11:15 , 20 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Իտալացի հանրաճանաչ դերասանուհի, բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիր՝ այդ թվում «Օսկարի», մի քանի գրքերի հեղինակ Սոֆի Լորենը ծնվել է 1934թ-ի սեպտեմբերի 20-ին, Հռոմում:

14 տարեկանում դառնում է տեղի գեղեցկության մրցույթի հաղթող: 1952-ին Լորենը ծանոթանում է Պրոդյուսեր Կառլո Պոնտիին, որը ոչ միայն նրա առջև բացում է մեծ կինոյի դռները, այլ հետագայում դառնում է նրա ամուսինը և երկու տղաների հայրը:

Նրան մեծ ճանաչում է բերում Վիտտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորը օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունը և նեոպոլիտական վառ խառնվածքը, այլ նաև ստիպում է աշխատեցնել միտքը, դիտողականությունը և կյանքի փորձը: Կար նաև կամք, համբերություն և համառություն:

Արդեն 1950-ական թթ. կեսերին Լորենը դառնում է Իտալիայի ճանաչված սեքս-խորհրդանիշ: 1957-ին նկարահանվում է Հոլիվուդում, որտեղ նրան հաջողվում է խաղալ բոլոր ամենահայտնի դերասանների հետ:

Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում:

Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելլո Մաստրոյաննին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը: