16:23 , 31 հուլիս, 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին:
Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պատասխանատուներ:
Զեկուցվել է, որ արդեն իսկ իրականացվել են բետոնե ցանկապատի, բազալտե եզրաքարերի տեղադրման, ճեմուղիների նախապատրաստման, լուսավորության հենասյան տեղադրման, արհեստական լճակի բետոնե հարթեցնող շերտի, ընդհանուր ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ և այլն:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և պահպանել նախատեսված ժամանակացույցը, պատշաճ կերպով լուծել ընթացքում առաջացած հարցերը և պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին: