Օրսոն Սկոտ Կարդ


16:37 , 20 սեպտեմբեր, 2013

13186domino_effect

Որքան հիշում եմ, կամքի ազատության մասին հարցին փիլիսոփայության պաշտոնական պատասխանում ասվում է, որ նման բան գոյություն չունի: Կա ընդամենը կամքի ուժի խաբկանք, քանի որ մեր պահվածքի պատճառներն այնքան բարդ են, որ մենք պարզապես չենք կարող դրանք գաղտնազերծել: Եթե դու ունես դոմինոյի քարերի շարք, որոնք հերթականությամբ վայր են ընկնում, դու միշտ էլ կարող ես ասել. «Այս քարն ընկավ, քանի որ այն մեկը նրան հրեց»: Բայց եթե դու ունես անսահման թվով քարեր, որոնց կարելի է հետևել անսահման թվով ուղղություններից, ապա չես կռահի, թե որտեղից սկիզբ առավ պատճառահետևանքային շղթան: Այդ պատճառով էլ դու մտածում ես` դոմինոյի այս քարն ընկավ, քանի որ նա այդպես ցանկացավ…