10:45 , 20 սեպտեմբեր, 2013Բաղադրությունը
ձու - 2 հատ
քերած պանիր - 150 գրամ
մաղադանոս
սև պղպեղ - կես թեյի գդալ
աղ - 1 թեյի գդալ
բրինձ - 50 գրամ
չորացրած հաց -կես թեյի բաժակ (сухарики)
ձեթ
Պատրաստման եղանակը
Ձվերը, պանիրը, մաղադանոսը, աղն ու պղպեղը խառնել և դնել սառնարանը: 2 բ. ջրով եփել բրինձը, սառեցնել և ավելացնել ձվի խառնուրդին` անընդհատ խառնելով: Թողնել 1 ժամ, որ սառչի: Չորահացը լցնել ափսեի մեջ: Ձեռքերը թրջել և բրնձի խառնուրդով փոքրիկ գնդեր պատրաստել, այնուհետև դրանք պատել չորահացով: Խորը տապակի մեջ ձիթայուղ լցնել (այնքան, որ ծածկի գնդերը) և տապակել գնդերը` պարբերաբար շրջելով:

