Խորվաթիան հրաժարվել է «Եվրատեսիլ»-ին իր մասնակցությունից


10:35 , 20 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Խորվաթիան որոշել է հրաժարվել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին իր մասնակցությունից:

Հիշեցնենք, որ 2014թ-ին մրցույթն անցկացվելու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:


Խորվաթիայի որոշումը պայմանավորված է պետության ծանր տնտեսական վիճակով, որի ֆոնին մրցույթին մասնակցելու համար պահանջվող ծախսերն առաջացնում են հանրության դժգոհությունը: