Սյամոն երկրի ռեսուրսները ծծել ու գցել է Աննայի ոտքի տակ


14:24 , 29 հուլիս, 2024

Խոսելով տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ՝ Սյամոյի «խոսնակ» Խանումյան Հայկոն կրկին հայտարարել է, թե Հայստանի համար լավագույն տարբերակը Հյուսիսը Հարավին ու Արևելքն Արևմուտքին կապող լոգիստիկ պրոյեկտների միջև բալանս պահպանելն է. նպատակը պետք է լինի հարևաններից որևիցե մեկի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելը:
Լավ, նույնիսկ իմաստուն բան է ասում Հայկոն, բայց թե ինչպես պետք է դա անի Հայաստանը մի դեպքում, երբ Նիկոլն ու Սյամոն այն վերածել են աշխարհաքաղաքական հարճի, ընդհանապես պարզ չէ: Ինչպես է Սյամոն դա արել: Շատ պարզ կերպով՝ 44-օրյայում Հայաստանը գիտակցաբար պարտության մատնելու ճանապարհով: Սյամոն ծծել է Հայաստանի ու Արցախի ռեսուրսներն ու այն փռել Աննայի ոտքերի տակ, ու հիմա սա ինչ ուզում, այն էլ անում է մեզ հետ՝ Նիկոլին խոդի տալով ու գցելով մեյդան: