13:34 , 29 հուլիս, 2024
Պատմությունից դասեր չքաղածներին…
1920-ին հայ-թուրքական պատերազմի օրերին Մուստաֆա Քեմալը/Աթաթուրքը/ բացահայտ ներկայացրեց թուրքական ծրագիրն ու ասեց. «Հայաստանի քաղաքական ու ֆիզիկական ոչնչացումը բացարձակ անհրաժեշտություն է»։
100 տարվա մեջ բան չի փոխվել Թուրքիայում։
Բայց փոխվել է ՀՀ իշխանությունը, որն արհամարհելով պատմության դասերը, պետությունը դարձնում են թուրքական վիլայեթ։
Չկա ավելի մեծ հանցանք, քան պատմությունից դասեր չքաղելը։
Պատմությունը մեզ հուշում է ի՞նչ անել, իսկ մենք համառորեն անում ենք հակառակը։
Դրա համար էլ պատժվում ենք՝ կորցնելով ինքնիշխանություն ու պետականություն։
Հ.Գ. Պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդները դադարում են ազգ լինելուց։