10:16 , 20 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Մալիի մայրաքաղաք Բամակոյում մամլո ասուլիսի ժամանակ, կողմ է արտահայտվել Սիրիայի ազատ բանակին զենքի վերահսկելի մատակարարումներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ռուսները պարբերաբար զենք են մատակարարում Դամասկոսում իշխող ռեժիմին»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան կանի դա այնպիսի «ձևաչափով, որը կարելի կլինի վերահսկել»:
Օլանդի խոսքով՝ վերահսկողությունը պետք է՝ թույլ չտալու համար, որ զենքը հայտնվի ջիհադիստների ձեռքում: