ՔՊ-ական Գասպարյան Տաթոյի հայտարարագիրը. 3 անշարժ գույք, մոտ 120000 դոլարի էլ վարկ
12:15 , 27 հուլիս, 2024
ՔՊ-ական պատգամավոր Գասպարյան Տաթոյի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա 2023-ին ձեռք է բերել անհատական բնակելի տուն Առինջում՝ տարվա վերջում տնօրինելով 1 անհատական բնակելի տուն՝ նույն վայրում, 1 հողամաս ու 1 շինություն՝ Շահումյանում, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարվա վերջում կազմել են մոտ 150000 դրամ, կանխիկ դրամն էլ կազմել է 130000 դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ մոտ 12000000 դրամ: Նաև պարզվում է, որ Տաթոն մոտ 119000 դոլարի վարկ ունի բանկում: